Հայոց հիմնի խոսքերը (առաջարկություն)

Համարում եմ, որ Արամ Խաչատրյանի օրհներգի շքեղ երաժշտությունը պետք է վերականգնվի: Խոսքերը, անշուշտ պետք է փոխվեն: Այսպիսով արատից ազատվելով և լավը պահպանելով պահպանում ենք նաև պատմության շարունակականությունը: Ուստի առաջարկում եմ նոր խոսքեր: Ի՞նչ կասեք...





Հայր մեր[1] ոգուն հուրն իր անշեջ պարգևեց,
Մայր մեր հոգու այգիները ծաղկեցրեց, 
Արարության ընտրյալ օրրանը հյուսվեց,
Աստվածազարմ Հայկի օրհներգը լսվեց:
Կրկներգ:
Փա՜ռք քե´զ, միշտ փա՜ռք, զարմանաշխարհ Հայաստան,
Պայծառամիտ, ճարտարագործ-շինարար,
Հայորդիքդ ոգու կամքով անսասան՝
Դու ծաղկում ես և կերտում լույս ապագադ:
Կրկներգ
Ուսը ուսին[2] լեռներ ելան պար անեն[3]
Պատգամն իրենց հայորդիքին ցուցանեն
Որ հույսը սին բարի լույսի վերածեն
Պարերի մեջ Հայոց պարը նախընտրեն:

Կրկներգ

Հայոց տունը համայն աշխարհի սիրտն է,
Ամեն հայի ազնվական սրտում է,
Դարեր անցան, դարեր կանցնեն կգնան,
Հայորդաց հանճար գործերը կմնան:


Օրհներգի նոր խոսքերը տարբեր տեսակի խորհրդավոր երկիմաստություններ են պարունակում:


[1] Առաջին քառյակի առաջին տողի «մեր» բառը հանդիսանում է «հայր» բառի շարունակությունը՝ կազմելով «հայր մեր» բառակապակցությունը և միաժամանակ «մեր ոգուն» բառակապակցության մասն է: Նույնն է և երկրորդ տողում «մայր մեր» և «մեր հոգու»: Այս բանաստեղծական մեթոդը, իմ խորին համոզմամբ, բավական տարածված է եղել մեհենական ժամանակաշրջանի հայերի պոեզիայում, երբ անչափ կարևորություն էր տրվում բանաստեղծի կարողությանը խոսել հակիրճ, բայց բովանդակալից, շատ ժամանակ երկիմաստ ու եռիմաստ: Այս համոզմունքս առաջ է եկել շումերական գաղտնագրերի վերծանման ժամանակ : Այսինքն կարիք չկա գրել «Հայրը մեր, մեր ոգուն» բավական էր գրել «Հայր մեր ոգուն» և խելացի ընթերցողի համար «մեր»-ի երկյակի դերակատարությունը պարզ է: Միաժամանակ «Հայր Մեր» բառակապակցությունը ակնարկ է քրիտոնեության մեջ ամենակարևոր տերունական աղոթքին, ինչը իրար է միացնում մեհենական և քրիստոնեական ժամանակաշրջանները՝ այսպիսով առանց հակասության ամբողջացնելով Հայոց Պատմությունը:
[2]   «Ուս» բառը ունի ոչ միայն «թիակ» նշանակությունը այլ նաև «գիտելիք», և այդ իսկ պատճառով հանդիսանում է որպես «ուսանել» բայի արմատ: Հետևապես «Ուսը ուսին լեռներ ելան պար անեն» ունի ոչ միայն ալլեգորիկ նշանակություն այլ և «գիտելիքն գիտելիքի վրա հավաքելով փոխանցել պարանով (ժառանգական շղթայով) և հասնել բարձրունքների (ելան լեռներ)» :
[3] Հայոց «պար» բառը ունի երկու իմաստ – երաժշտ. պար  և պար որպես «լեռնաշղթա»: Հետևապես «Պարերի մեջ Հայոց պարը նախընտրեն» տողը նշանակում է ոչ միայն ազգայինը նախնտրեն, այլ և Հայոց պարը իբրև Հայրենիք:

Комментарии

  1. Սկզբից պիտի մեր երկրի անունը փոխենք - ճիշտ ձևն է ՀԱՅՔ։ ․․․ստանից պիտի ձերբազատվենք․․․

    ОтветитьУдалить

Отправить комментарий

Поделиться

Подпишитесь на мой Телеграмм и узнавайте о новых статьях первыми!

Архив

Показать больше

Анонс

В Кремле происходят необратимые процессы. Можно не сомневаться, что в самом ближайшем будущем мы станем свидетелями крайне интересных событий.

Популярные сообщения